Skip to main content

Posts

Showing posts from June, 2018

Ցկյանս ուսումնազվարճություն

Մոլորակի փոփոխություններին համահունչ լինելու համար մենք ամեն րոպե ստիպված ենք կատարելագործել մեր մասնագիտական հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր ոլորտներում։ Այս ամենը կարծես մի անվերջ կրթական գործընթաց լինի , որին մասնակցում են բոլորը՝ անկախ տարիքից , ունակություններից եւ մասնագիտությունից։ Բոլորն անընդհատ սովորում են , եւ դա հրաշալի է։ Մեր հավերժ ուսումնական գործընթացը , սակայն , կարող է առավել արդյունավետ դառնալ , եթե այն համեմենք զվարճանքով։ Ուստի , մեծահասակների համար ոչ - ֆորմալ կրթական ծրագրեր մշակելիս եւ դրանք իրականացնելիս հաշվի առեք այս կարեւոր հանգամանքը։ Գտե՛ք Ձեր թիրախային խմբի համար ուսումնազվարճանքի ամենահարմար գործիքը եւ շարունակաբար կատարելագործեք այն։ Ինտերակտիվ ուսուցաղական թատրոնում մեր երկարատեւ փորձը ցույց է տալիս , որ զվարճանալու պատրաստակամության հարցում մեծահասակները երեխաներին որեւէ կերպ չեն զիջում։ Հավատացեք՝ ոչ ոք դեմ չէ զվարճանալ։ Պարզապես , հարկավոր է ստեղծել ուսումնազվարճանքի որակյալ ու գրավիչ հնարավորություններ:    Համատեղ

Ամրապնդում ենք գիտելիքը խաղագրքի միջոցով

Թատերային ուսումնազվարճանքի արդյունքում ստացված գիտելիքը հարկավոր է նմանատիպ մեթոդների կիրառմամբ ամրապնդել։ Իսկ ի՞նչը կարող է անել դա ավելի լավ , եթե ոչ խաղագիրքը՝ ուսումնազվարճանքի մեկ այլ՝ շատ արդյունավետ գործիք։ Պատկերացրեք՝ հանդիսականներին արդեն ծանոթ կերպարներն ու իրավիճակները՝ հիմա էլ՝ տպագիր տարբերակով։ Ներկայացման ավարտից հետո երեխաները գուցե այլեւս հնարավորություն չունենան իրենց սիրելի կերպարներին հանդիպելու , սակայն խաղագրքում պատկերված հերոսները դեռ երկար կմնան նրանց հետ։ Հմտորեն կազմված , գրավիչ ձեւավորմամբ խաղագիրքը անտարբեր չի թողնի որեւէ ընթերցողի։ Խաղերի առկայությունն էլ յուրաքանչյուր ընթերցողի կտա մասնակցելու հնարավորություն։  Այսպիսով՝ ներկայացման հերոսների հետ շփումը կշարունակվի անգամ ներկայացման ավարտից հետո։ Գիտելիքի ամրապնդման այս ինքնատիպ մեթոդը  « Փոփոխությունների թատրոնը »  հաջողությամբ կիրառում է քաղաքացիական կրթությանը նվիրված իր ուսուցողական թատերային ծրագրի շրջանակներում։ Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագրեր, փորձե՛ք ուսուց