Skip to main content

Posts

Showing posts from April, 2018

Խաղը՝ ոչ ֆորմալ կրթության արդյունավետ գործիք

Եկեք պատկերացնենք այն պահը , երբ տնային աշխատանքներն ավարտելուց հետո երեխան իր ընկերների հետ խաղալու եւ զվարճանալու հնարավորություն է ստանում։ Ինչպիսի՜ երջանկություն։ Խանդավառության հզոր ալիք՝ դրական էներգիայի մի ամբողջ պաշար , որ սպառվում է բակային կամ թվային խաղերի միջոցով։ Իսկ այդ ընթացքում կրթական գործընթացը հաճախ դադար է առնում՝ սպասելով իր ժամին։ Ժամը շուտով գալիս է , սակայն խանդավառության ալիքը , ավաղ , արդեն նույնը չէ։ Գաղտնիք չէ , որ երեխաներից կարելի է շատ բան սովորել , այդ թվում սովորել , թե ինչն է նրանց զվարճացնում եւ ինչ խաղեր են նրանք սիրում ու խաղում։ Մասնագիտական աչքով զննեք նրանց այն պահերին, երբ նրանք խաղում են , երբ զվարճանում են , երբ անում են այն , ինչը նրանց պարտադրված չէ։ Հմտորեն ներդնելով այդ խաղերից որոշ տարրեր Ձեր կրթական ծրագրում , դուք ոչ միայն հաճելի անակնկալ կմատուցեք ուսուցանվողներին , այլեւ առավել ցանկալի ու արդյունավետ կդարձնեք Ձեր ծրագիրը։ Հավատացեք՝ երեխաները , ինչպես նաեւ մեծահասակները , պատրաստ են զվարճանալ ցանկացած պահի։ Բոլորովին պարտադիր

Ուսուցանվողները՝ ակտիվ գործընկերներ

Ֆուտբոլային խաղերին հետեւել սիրում են շատերը , սակայն , հետաքրքրությունն ու եռանդը բազմապատկվում են , երբ խաղին հետեւողները նախապես խաղադրույք են կատարում այս կամ այն թիմի օգտին։ Առաջին հայացքից՝ պատճառը միայն գումար վաստակելու հեռանկարն է։ Իրականում՝ ոչ։ Կատարելով խաղադրույք՝ տվյալ անձինք ուղղակի վերածվում են այդ ֆուտբոլային հանդիպման յուրատեսակ մասնակիցների։ Այդ իրադարձությունը նրանց համար դառնում է շատ ավելի հետաքրքիր , անգամ եթե իրենց նախընտրելի թիմը պարտվի։ Նրանք այժմ մասնակցում են , ի տարբերություն մյուսների , ովքեր պարզապես դիտում են խաղը։ Ուրեմն , եկեք մասնակցության այս կախարդական ուժը օգտագործենք նաեւ մեր ուսումնազվարճանքի ծրագրերում։  Այսպիսով , եթե ցանկանում եք կրթությունը համատեղել զվարճանքի հետ՝ դարձնելով այն առավել ազդեցիկ ու ժամանցային , հիշեք՝ սովորողները Ձեր կրթական ծրագրի պասիվ թիրախները չեն։ Նրանց ակտիվ մասնակցությունը ուսումնազվարճանքի առանցքն է։ Մտածե՛ք ու կգտնեք բազմաթիվ նորարարական ճանապարհներ Ձեր աշակերտներին , ուսանողներին եւ բոլոր մյուս ուսուցանվողներին

Հզոր հույզերի ուժը...

Արվեստի գործերը մեզ հաճախ ստիպում են ապրումակցել՝ վերապրել հերոսների հոգեվիճակը եւ հույզերը։ Բացառություն չէ նաեւ թատրոնը։ Այն ստիպում է մեզ հիանալ , զվարճանալ , հուզվել , կարեկցել , մի խոսքով՝ ապրել մեզ անծանոթ , երբեմն անգամ անիրական կերպարների , օրինակ՝ տիկնիկների կյանքով։ Մեր հույզերը , սակայն , որեւէ կերպ ազդեցություն չեն ունենում ցուցադրվող գործողությունների վրա։ Այնտեղ ամեն ինչ նախապես որոշված է։ Ինչ - որ մեկը մեզնից առաջ արդեն կանխորոշել է հերոսների ճակատագիրը՝ թողնելով մեզ միայնակ մեր ապրումների ու մտորումների հետ։   Վաղուց հայտնի է , որ մարդիկ այնքան էլ լավ չեն հիշում այս կամ այն իրադարձության , ինչ - որ մեկի խոսքի կամ արարքի մանրամասները , սակայն հրաշալի հիշում են այն հույզերը , որ ունեցել են տվյալ պահին։ Հույզերը հզոր են , իսկ դրանք թաքցնելը ՝ երբեմն՝ անհնար։ Հույզերն արտահայտել նշանակում է ակամա մասնակցել իրավիճակին։ Մասնակցությունն էլ , իր հերթին , ենթադրում է որոշակի ներդրում՝ որեւէ խոսք կամ գործողություն , որը ստեղծված իրավիճակը կտանի մեկ այլ հանգուցալուծման։ Հ