Skip to main content

Հզոր հույզերի ուժը...

Արվեստի գործերը մեզ հաճախ ստիպում են ապրումակցել՝ վերապրել հերոսների հոգեվիճակը եւ հույզերը։ Բացառություն չէ նաեւ թատրոնը։ Այն ստիպում է մեզ հիանալ, զվարճանալ, հուզվել, կարեկցել, մի խոսքով՝ ապրել մեզ անծանոթ, երբեմն անգամ անիրական կերպարների, օրինակ՝ տիկնիկների կյանքով։ Մեր հույզերը, սակայն, որեւէ կերպ ազդեցություն չեն ունենում ցուցադրվող գործողությունների վրա։ Այնտեղ ամեն ինչ նախապես որոշված է։ Ինչ-որ մեկը մեզնից առաջ արդեն կանխորոշել է հերոսների ճակատագիրը՝ թողնելով մեզ միայնակ մեր ապրումների ու մտորումների հետ։
 Վաղուց հայտնի է, որ մարդիկ այնքան էլ լավ չեն հիշում այս կամ այն իրադարձության, ինչ-որ մեկի խոսքի կամ արարքի մանրամասները, սակայն հրաշալի հիշում են այն հույզերը, որ ունեցել են տվյալ պահին։ Հույզերը հզոր են, իսկ դրանք թաքցնելը՝ երբեմն՝ անհնար։ Հույզերն արտահայտել նշանակում է ակամա մասնակցել իրավիճակին։ Մասնակցությունն էլ, իր հերթին, ենթադրում է որոշակի ներդրում՝ որեւէ խոսք կամ գործողություն, որը ստեղծված իրավիճակը կտանի մեկ այլ հանգուցալուծման։
Հետեւելով այս պարզ տրամաբանական ընթացքին՝ եկեք մեր ուսումնազվարճանքի ծրագրերը դարձնենք ավելի փոխներգործուն։ Տա՛նք մեր լսարանին իրենց հույզերն ազատորեն արհատայտելու, իսկ ամենակարեւորը՝ ուսուցողական գործընթացի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն։ Օգտագործե՛նք հզոր հույզերի ուժը մեր ուսուցողական ծրագրերի ուղերձները հնարավորինս ազդեցիկ դարձնելու համար։












Comments

Popular posts from this blog

Սեփականության զգացողությունը՝ որպես ուսուցման կարեւոր բաղադրիչ

Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագիր եւ կարծում եք , որ Ձեր լսարանի գործը միայն սովորելն է , թերեւս , սխալվում եք։ Դուք վստահաբար ցանկանում եք , որ ուսուցանվողները հետաքրքրությամբ մասնակցեն ձեր ծրագրին եւ խանդավառությամբ յուրացնեն մատուցվող նյութը։ Իսկ մտածե՞լ եք նրանց դարձնել ձեր կողմից մշակված ուսուցողական ծրագրի « համասեփականատերեր » ։ Այլ կերպ ասած , ստեղծել միջավայր , ուր ուսուցանվողները կկարողանան մշակել իրենց իսկ ծրագիրը։  Բնականաբար , դուք բոլորից լավ եք տիրապետում նյութին ( դուք մասնագետ եք եւ դրանում կասկած չկա ), բայց այստեղ կարեւորը դա չէ։ Դուք ունեք ավելի կարեւոր խնդիր՝ նյութը հնարավորինս գրավիչ կերպով ձեր լսարանին փոխանցելը։ Հենց այս առիթով էլ հարկ է մտածել ուսուցանվողների շրջանում սեփականության զգացողություն առաջացնելու մասին։ Ինչպե՞ս՝ շատ պարզ , տվե՛ք նրանց ձեր ծրագրին մասնակցելու թեկուզ փոքրիկ հնարավորություն։ Թող նրանք զգան , որ իրենց մասնակցությունը կարեւոր է եւ կարող է ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։ Կյանքի տարբեր իրավիճակներում ...

Ոչ մի պարտադրանք

Ուսումնազվարճանքի ցանկացած ծրագրի հաջողություն մեծապես կախված է նրա մասնակցային բնույթից։ Ուսուցանվողների ակտիվ ու անմիջական մասնակցությունը ոչ միայն մեծացնում է զվարճանքի գործոնը , այլեւ առավել ազդեցիկ ու տպավորիչ դարձնում ուսուցանվող նյութը։ Ցավոք , մասնակցությունը երբեմն պարտադրվում է ուսուցանվողներին։ Այսպիսով , խախտվում է ուսումնազվարճանքի ամենակարեւոր օրենքներից մեկ՝ կամավորությունը։ Ուստի , եկեք մեկընդմիշտ հիշենք՝ պարտադրված ուսումնազվարճանքը այլեւս որեւէ կերպ ուսումնազվարճանք համարվել չի կարող։ Զվարճանքի որեւէ գործողություն դժվար է պատկերացնել եթե դա մեզ պարտադրված է։ Համաձայնեք՝ սպառնալիքի ներքո զվարճանալ գրեթե անհնար է։ Ուրեմն , եկե՛ք պարզապես զերծ մնանք այս կոպիտ մեթոդներից եւ փորձենք գտնել ավելի ստեղծագործ լուծումներ , որոնք անշուշտ ավելի դժվար են եւ ավելի մեծ ջանքեր են պահանջում։ Այսպիսով , ուսումնազվարճանքի ծրագրեր մշակելիս ուսուցանվողների կամավորական մասնակցությունը թող լինի Ձեր ամենակարեւոր սկզբունքը։ Դուք վստահաբար կգտնեք այնպիսի լուծումներ , որոնք իրենց գրավչո...

Բացառելով ձանձրույթը ուսուցողական գործընթացում

Աշխարհի ամենաձանձրալի թատրոնի ամենաձանձրալի ներկայացումն անգամ ձանձրալի չի թվա , եթե դու այդ ներկայացման դերասաններից մեկն ես։ Ի տարբերություն ունկնդրի , մասնակցի կարգավիճակը ցանկացած գործընթացում մեզ մղում է ավելի ակտիվ կեցվածքի եւ բառացիորեն բացառում ձանձրույթը։ Իսկ ինչու՞ չկիրառել այս կարեւոր ու արդյունավետ սկզբունքը նաեւ Ձեր կրթական ծրագրերում։  1 Եկեք պատկերացնենք , որ ձեր ուսուցողական ծրագիրը , անկախ նրա ձեւաչափից ու տեւողությունից , մի յուրատեսակ գնացք է , որն իր « ուղեւորներին » մի կետից հասցնելու է մյուսը։ Որպես   « գնացքավար », դուք հնարավորություն ունեք « գնացքը » տանել այն միակ ճանապարհով , որը ձեզ քաջ ծանոթ է եւ որով անցել եք շատ անգամներ։ Սակայն , պատկերացրեք , թե որքան ավելի հետաքրքիր կլինի ընթացքը « ուղեւորների » համար , եթե ինչ - որ պահի « գնացքի » առջեւ բացվեն մի քանի ճանապարհներ եւ նրանք հնարավորություն ստանան ընտրել դրանցից մեկը ձեր փոխարեն։ Անհանգստանալու կարիք չկա՝   « գնացքը » միեւնույն է հասնելու է իր նպատակակետին , քանի որ բոլոր ճանապա...