Skip to main content

Posts

Showing posts from February, 2018

Թատերային պայմանականությունը՝ ի օգուտ Ձեր կրթական ծրագրի

Մենք հիանալի գիտակցում ենք ,  թե որքան կարեւոր է գործնական գիտելիքի դերը ուսուցողական գործընթացում ,  սակայն ,  միշտ չէ ,  որ կարողանում ենք մեր լսարանին տալ նման ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն։ Այնինչ ,  շատ հաճախ մենք պարզապես մոռանում ենք ,  որ այդ հնարավորությունը գրեթե միշտ առկա է։ Չէ՞ որ հանձինս մեր լսարանի ,  մենք ունենք մի հրաշալի սիրողական թատերախումբ։ Մեր կյանքի տարբեր դրվագներ կարող են լինել որքան իրական ,  նույնքան էլ՝ պայմանական։ Այդ թվում նաեւ՝ Ձեր ուսուցողական ծրագրին առնչվող որեւէ դրվագ։ Եկեք պատկերացնենք ,  որ այդ դրվագը փոքրիկ բեմականացում է ,  որի դերասանները հենց Ձեր լսարանի անդամներն են։ Նրանք ներկայացնում են իրավիճակը ,  իսկ այնուհետեւ խրախուսում մյուսներին ներգրավվել գործողություններին։ Այսպիսով՝ փոքրիկ բեմականացումը վերածվում է գործնական կրթական հարթակի։ Թատերային պայմանականությունը ,  որպես Ձեր ուսուցողական ծրագրի կարեւոր յուրահատկություն ,  ունի մի շարք առավելություններ։ Այստեղ չկան իրական մեղավորներ ու անմեղներ ,  նույնիսկ դժվարին իրավիճակները

Սեփականության զգացողությունը՝ որպես ուսուցման կարեւոր բաղադրիչ

Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագիր եւ կարծում եք , որ Ձեր լսարանի գործը միայն սովորելն է , թերեւս , սխալվում եք։ Դուք վստահաբար ցանկանում եք , որ ուսուցանվողները հետաքրքրությամբ մասնակցեն ձեր ծրագրին եւ խանդավառությամբ յուրացնեն մատուցվող նյութը։ Իսկ մտածե՞լ եք նրանց դարձնել ձեր կողմից մշակված ուսուցողական ծրագրի « համասեփականատերեր » ։ Այլ կերպ ասած , ստեղծել միջավայր , ուր ուսուցանվողները կկարողանան մշակել իրենց իսկ ծրագիրը։  Բնականաբար , դուք բոլորից լավ եք տիրապետում նյութին ( դուք մասնագետ եք եւ դրանում կասկած չկա ), բայց այստեղ կարեւորը դա չէ։ Դուք ունեք ավելի կարեւոր խնդիր՝ նյութը հնարավորինս գրավիչ կերպով ձեր լսարանին փոխանցելը։ Հենց այս առիթով էլ հարկ է մտածել ուսուցանվողների շրջանում սեփականության զգացողություն առաջացնելու մասին։ Ինչպե՞ս՝ շատ պարզ , տվե՛ք նրանց ձեր ծրագրին մասնակցելու թեկուզ փոքրիկ հնարավորություն։ Թող նրանք զգան , որ իրենց մասնակցությունը կարեւոր է եւ կարող է ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։ Կյանքի տարբեր իրավիճակներում մենք