Skip to main content

Թատերային պայմանականությունը՝ ի օգուտ Ձեր կրթական ծրագրի

Մենք հիանալի գիտակցում ենքթե որքան կարեւոր է գործնական գիտելիքի դերը ուսուցողական գործընթացումսակայնմիշտ չէոր կարողանում ենք մեր լսարանին տալ նման ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն։ Այնինչշատ հաճախ մենք պարզապես մոռանում ենքոր այդ հնարավորությունը գրեթե միշտ առկա է։ Չէ՞ որ հանձինս մեր լսարանիմենք ունենք մի հրաշալի սիրողական թատերախումբ։
Մեր կյանքի տարբեր դրվագներ կարող են լինել որքան իրականնույնքան էլ՝ պայմանական։ Այդ թվում նաեւ՝ Ձեր ուսուցողական ծրագրին առնչվող որեւէ դրվագ։ Եկեք պատկերացնենքոր այդ դրվագը փոքրիկ բեմականացում էորի դերասանները հենց Ձեր լսարանի անդամներն են։ Նրանք ներկայացնում են իրավիճակըիսկ այնուհետեւ խրախուսում մյուսներին ներգրավվել գործողություններին։ Այսպիսով՝ փոքրիկ բեմականացումը վերածվում է գործնական կրթական հարթակի։
Թատերային պայմանականությունըորպես Ձեր ուսուցողական ծրագրի կարեւոր յուրահատկությունունի մի շարք առավելություններ։ Այստեղ չկան իրական մեղավորներ ու անմեղներնույնիսկ դժվարին իրավիճակները աննկատ վերածվում են ինքնատիպ զվարճանքիիսկ միջավայրը պայմանական էուստի եւ՝ ապահով։ Հավելե՛ք մասնակցային թատրոնը Ձեր ուսուցողական նախաձեռնություններին՝ դարձնելով դրանք ժամանցայինինտերակտիվ ու առավել ազդեցիկ։
 Նմանատիպ ծրագրերի բազմաթիվ օրինակներ կարող եք տեսնել Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատար «Փոփոխությունների թատրոնի» գործնեությունը ներկայացնող ֆոտոգրքում՝ հետեւելով այս հղմանը։

Comments

Popular posts from this blog

Մասնակցության հրաշքը

Հիշու՞մ եք « Հնարամիտ գյուղացին » հայկական մուլտֆիլմը՝ մի թագավորի մասին , որը կորցրել էր բերանի համը ու զզվանքով ետ էր հրում ոսկե սկուտեղների վրա մատուցվող տարատեսակ ուտեստները։ ( Եթե չեք դիտել , ձեզ հարկավոր է ընդամենը 7 ր ոպե YouTube - ում ) ։ Ի վերջո , գյուղացիներից մեկը թագավորին առաջարկում է յուրատեսակ դեղատոմս՝ պատրաստել հացը սեփական ձեռքերով։ Թագավորը լսում է գյուղացուն ու քրտնաջան կերպով մասնակցում հացի պատրաստման բոլոր փուլերին՝ հնձում է ցորենի հասկերը , աղում ցորենը , կրում ալյուրի պարկերը եւ այլն։ Այս պարզ բանաձեւի շնորհիվ տեղի է ունենում հրաշք՝ թագավորը վերագտնում է բերանի համը։ Համոզված եմ , որ եթե թագավորը մասնակցեր թեկուզ միայն սերմը ցանելու գործին , նրա քիմքն այլեւս անտարբեր չէր լինի այդ հացի նկատմամբ։ Չէ՞ որ դա այն հացն է , որի ցորենի սերմը ցանել է անձամբ ինքը՝ թագավորը։ Իսկ եթե որեւէ մեկը փորձեր քննադատել հացը , թագավորն առաջինը կկանգներ նրա պաշտպանության դիրքերում։ Այս պարզ ու արդյունավետ սկզբունքը կարող եք փորձարկել նաեւ առօրյայում։ Ձեր ընկերներին , մ

Ցկյանս ուսումնազվարճություն

Մոլորակի փոփոխություններին համահունչ լինելու համար մենք ամեն րոպե ստիպված ենք կատարելագործել մեր մասնագիտական հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր ոլորտներում։ Այս ամենը կարծես մի անվերջ կրթական գործընթաց լինի , որին մասնակցում են բոլորը՝ անկախ տարիքից , ունակություններից եւ մասնագիտությունից։ Բոլորն անընդհատ սովորում են , եւ դա հրաշալի է։ Մեր հավերժ ուսումնական գործընթացը , սակայն , կարող է առավել արդյունավետ դառնալ , եթե այն համեմենք զվարճանքով։ Ուստի , մեծահասակների համար ոչ - ֆորմալ կրթական ծրագրեր մշակելիս եւ դրանք իրականացնելիս հաշվի առեք այս կարեւոր հանգամանքը։ Գտե՛ք Ձեր թիրախային խմբի համար ուսումնազվարճանքի ամենահարմար գործիքը եւ շարունակաբար կատարելագործեք այն։ Ինտերակտիվ ուսուցաղական թատրոնում մեր երկարատեւ փորձը ցույց է տալիս , որ զվարճանալու պատրաստակամության հարցում մեծահասակները երեխաներին որեւէ կերպ չեն զիջում։ Հավատացեք՝ ոչ ոք դեմ չէ զվարճանալ։ Պարզապես , հարկավոր է ստեղծել ուսումնազվարճանքի որակյալ ու գրավիչ հնարավորություններ:    Համատեղ

Սեփականության զգացողությունը՝ որպես ուսուցման կարեւոր բաղադրիչ

Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագիր եւ կարծում եք , որ Ձեր լսարանի գործը միայն սովորելն է , թերեւս , սխալվում եք։ Դուք վստահաբար ցանկանում եք , որ ուսուցանվողները հետաքրքրությամբ մասնակցեն ձեր ծրագրին եւ խանդավառությամբ յուրացնեն մատուցվող նյութը։ Իսկ մտածե՞լ եք նրանց դարձնել ձեր կողմից մշակված ուսուցողական ծրագրի « համասեփականատերեր » ։ Այլ կերպ ասած , ստեղծել միջավայր , ուր ուսուցանվողները կկարողանան մշակել իրենց իսկ ծրագիրը։  Բնականաբար , դուք բոլորից լավ եք տիրապետում նյութին ( դուք մասնագետ եք եւ դրանում կասկած չկա ), բայց այստեղ կարեւորը դա չէ։ Դուք ունեք ավելի կարեւոր խնդիր՝ նյութը հնարավորինս գրավիչ կերպով ձեր լսարանին փոխանցելը։ Հենց այս առիթով էլ հարկ է մտածել ուսուցանվողների շրջանում սեփականության զգացողություն առաջացնելու մասին։ Ինչպե՞ս՝ շատ պարզ , տվե՛ք նրանց ձեր ծրագրին մասնակցելու թեկուզ փոքրիկ հնարավորություն։ Թող նրանք զգան , որ իրենց մասնակցությունը կարեւոր է եւ կարող է ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։ Կյանքի տարբեր իրավիճակներում մենք