Skip to main content

Սեփականության զգացողությունը՝ որպես ուսուցման կարեւոր բաղադրիչ

Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագիր եւ կարծում եք, որ Ձեր լսարանի գործը միայն սովորելն է, թերեւս, սխալվում եք։ Դուք վստահաբար ցանկանում եք, որ ուսուցանվողները հետաքրքրությամբ մասնակցեն ձեր ծրագրին եւ խանդավառությամբ յուրացնեն մատուցվող նյութը։ Իսկ մտածե՞լ եք նրանց դարձնել ձեր կողմից մշակված ուսուցողական ծրագրի «համասեփականատերեր»։ Այլ կերպ ասած, ստեղծել միջավայր, ուր ուսուցանվողները կկարողանան մշակել իրենց իսկ ծրագիրը։ 

Բնականաբար, դուք բոլորից լավ եք տիրապետում նյութին (դուք մասնագետ եք եւ դրանում կասկած չկա), բայց այստեղ կարեւորը դա չէ։ Դուք ունեք ավելի կարեւոր խնդիր՝ նյութը հնարավորինս գրավիչ կերպով ձեր լսարանին փոխանցելը։ Հենց այս առիթով էլ հարկ է մտածել ուսուցանվողների շրջանում սեփականության զգացողություն առաջացնելու մասին։ Ինչպե՞ս՝ շատ պարզ, տվե՛ք նրանց ձեր ծրագրին մասնակցելու թեկուզ փոքրիկ հնարավորություն։ Թող նրանք զգան, որ իրենց մասնակցությունը կարեւոր է եւ կարող է ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։

Կյանքի տարբեր իրավիճակներում մենք երբեմն մեղադրում ենք այլոց (այդ թվում մեր մտերիմներին) այն բացասական արարքների համար, որոնցում մենք որեւէ մասնակցություն չենք ունենցել։ Սակայն, շատ հաճախ միտված ենք ներողամիտ եւ ըմբռնող լինել, եթե տվյալ դրվագում կար նաեւ մեր փոքրիկ մասնակցությունը։ Մասնակցությունը առաջացնում է սեփականության զգացողություն անկախ մեր կամքից։ Իսկ ինչու՞ չկիրառենք այս սկզբունքը նաեւ մեր ուսուցողական ծրագրերում։

Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատար «Փոփոխությունների թատրոնը» ավելի քան 10 տարի հաջողությամբ կիրառում է վերոնշյալ սկզբունքը, որպես ուսումնազվարճանքի կարեւոր բաղադրիչ։ Մանրամասները՝ այստեղ։

Comments

  1. Շատ դուրս եկավ հոդվածը, շնորհակալություն 🙂

    ReplyDelete
  2. Top 10 Casinos in Las Vegas in 2021 - Mapyro
    The top 10 casinos in Las Vegas · MGM Resorts Casino · Caesars Palace 안동 출장마사지 Casino 진주 출장안마 & Spa · 김해 출장안마 Las Vegas 동두천 출장샵 Style Buffet · Venet at Wynn 이천 출장마사지 Las Vegas · The Venet at the

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Մասնակցության հրաշքը

Հիշու՞մ եք « Հնարամիտ գյուղացին » հայկական մուլտֆիլմը՝ մի թագավորի մասին , որը կորցրել էր բերանի համը ու զզվանքով ետ էր հրում ոսկե սկուտեղների վրա մատուցվող տարատեսակ ուտեստները։ ( Եթե չեք դիտել , ձեզ հարկավոր է ընդամենը 7 ր ոպե YouTube - ում ) ։ Ի վերջո , գյուղացիներից մեկը թագավորին առաջարկում է յուրատեսակ դեղատոմս՝ պատրաստել հացը սեփական ձեռքերով։ Թագավորը լսում է գյուղացուն ու քրտնաջան կերպով մասնակցում հացի պատրաստման բոլոր փուլերին՝ հնձում է ցորենի հասկերը , աղում ցորենը , կրում ալյուրի պարկերը եւ այլն։ Այս պարզ բանաձեւի շնորհիվ տեղի է ունենում հրաշք՝ թագավորը վերագտնում է բերանի համը։ Համոզված եմ , որ եթե թագավորը մասնակցեր թեկուզ միայն սերմը ցանելու գործին , նրա քիմքն այլեւս անտարբեր չէր լինի այդ հացի նկատմամբ։ Չէ՞ որ դա այն հացն է , որի ցորենի սերմը ցանել է անձամբ ինքը՝ թագավորը։ Իսկ եթե որեւէ մեկը փորձեր քննադատել հացը , թագավորն առաջինը կկանգներ նրա պաշտպանության դիրքերում։ Այս պարզ ու արդյունավետ սկզբունքը կարող եք փորձարկել նաեւ առօրյայում։ Ձեր ընկերներին , մ

Ցկյանս ուսումնազվարճություն

Մոլորակի փոփոխություններին համահունչ լինելու համար մենք ամեն րոպե ստիպված ենք կատարելագործել մեր մասնագիտական հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր ոլորտներում։ Այս ամենը կարծես մի անվերջ կրթական գործընթաց լինի , որին մասնակցում են բոլորը՝ անկախ տարիքից , ունակություններից եւ մասնագիտությունից։ Բոլորն անընդհատ սովորում են , եւ դա հրաշալի է։ Մեր հավերժ ուսումնական գործընթացը , սակայն , կարող է առավել արդյունավետ դառնալ , եթե այն համեմենք զվարճանքով։ Ուստի , մեծահասակների համար ոչ - ֆորմալ կրթական ծրագրեր մշակելիս եւ դրանք իրականացնելիս հաշվի առեք այս կարեւոր հանգամանքը։ Գտե՛ք Ձեր թիրախային խմբի համար ուսումնազվարճանքի ամենահարմար գործիքը եւ շարունակաբար կատարելագործեք այն։ Ինտերակտիվ ուսուցաղական թատրոնում մեր երկարատեւ փորձը ցույց է տալիս , որ զվարճանալու պատրաստակամության հարցում մեծահասակները երեխաներին որեւէ կերպ չեն զիջում։ Հավատացեք՝ ոչ ոք դեմ չէ զվարճանալ։ Պարզապես , հարկավոր է ստեղծել ուսումնազվարճանքի որակյալ ու գրավիչ հնարավորություններ:    Համատեղ