Skip to main content

Բացառելով ձանձրույթը ուսուցողական գործընթացում

Աշխարհի ամենաձանձրալի թատրոնի ամենաձանձրալի ներկայացումն անգամ ձանձրալի չի թվա, եթե դու այդ ներկայացման դերասաններից մեկն ես։ Ի տարբերություն ունկնդրի, մասնակցի կարգավիճակը ցանկացած գործընթացում մեզ մղում է ավելի ակտիվ կեցվածքի եւ բառացիորեն բացառում ձանձրույթը։ Իսկ ինչու՞ չկիրառել այս կարեւոր ու արդյունավետ սկզբունքը նաեւ Ձեր կրթական ծրագրերում։ 
1
Եկեք պատկերացնենք, որ ձեր ուսուցողական ծրագիրը, անկախ նրա ձեւաչափից ու տեւողությունից, մի յուրատեսակ գնացք է, որն իր «ուղեւորներին» մի կետից հասցնելու է մյուսը։ Որպես  «գնացքավար», դուք հնարավորություն ունեք «գնացքը» տանել այն միակ ճանապարհով, որը ձեզ քաջ ծանոթ է եւ որով անցել եք շատ անգամներ։ Սակայն, պատկերացրեք, թե որքան ավելի հետաքրքիր կլինի ընթացքը «ուղեւորների» համար, եթե ինչ-որ պահի «գնացքի» առջեւ բացվեն մի քանի ճանապարհներ եւ նրանք հնարավորություն ստանան ընտրել դրանցից մեկը ձեր փոխարեն։ Անհանգստանալու կարիք չկա՝  «գնացքը» միեւնույն է հասնելու է իր նպատակակետին, քանի որ բոլոր ճանապարհներն էլ ձեր կողմից նախապես գծագրված են եւ տանում են դեպի միեւնույն վերջնակետը։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։ 

Այս ամենը նախապատրաստելու համար ձեզ անշուշտ անհրաժեշտ կլինի ավելի շատ ժամանակ։ Ձեզնից ավելի մեծ ջանքեր կպահանջվեն՝ ինչ-որ նոր ու արտասովոր լուծումներ, բայց վստահ եղեք, որ արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները։ Չէ՞ որ մասնակցությունն ինքնին զվարճանք է։ Տվե՛ք ձեր լսարանին այդ հնարավորությունը։ Թող նրանք դառնան ձեր յուրատեսակ ինտերակտիվ ներկայացման դերասանները, որոնք երբեք չեն ձանձրանա, քանի որ մասնակցում են։

Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատարը «Փոփոխությունների թատրոնն» է, որը ավելի քան 10 տարի պրոֆեսիոնալ մակարդակով իրականացնում է ուսումնազվարճանքի բազմաբնույթ ծրագրեր։ Մեր մասին ավելին՝ այստեղ։ 



Comments

Popular posts from this blog

Մասնակցության հրաշքը

Հիշու՞մ եք « Հնարամիտ գյուղացին » հայկական մուլտֆիլմը՝ մի թագավորի մասին , որը կորցրել էր բերանի համը ու զզվանքով ետ էր հրում ոսկե սկուտեղների վրա մատուցվող տարատեսակ ուտեստները։ ( Եթե չեք դիտել , ձեզ հարկավոր է ընդամենը 7 ր ոպե YouTube - ում ) ։ Ի վերջո , գյուղացիներից մեկը թագավորին առաջարկում է յուրատեսակ դեղատոմս՝ պատրաստել հացը սեփական ձեռքերով։ Թագավորը լսում է գյուղացուն ու քրտնաջան կերպով մասնակցում հացի պատրաստման բոլոր փուլերին՝ հնձում է ցորենի հասկերը , աղում ցորենը , կրում ալյուրի պարկերը եւ այլն։ Այս պարզ բանաձեւի շնորհիվ տեղի է ունենում հրաշք՝ թագավորը վերագտնում է բերանի համը։ Համոզված եմ , որ եթե թագավորը մասնակցեր թեկուզ միայն սերմը ցանելու գործին , նրա քիմքն այլեւս անտարբեր չէր լինի այդ հացի նկատմամբ։ Չէ՞ որ դա այն հացն է , որի ցորենի սերմը ցանել է անձամբ ինքը՝ թագավորը։ Իսկ եթե որեւէ մեկը փորձեր քննադատել հացը , թագավորն առաջինը կկանգներ նրա պաշտպանության դիրքերում։ Այս պարզ ու արդյունավետ սկզբունքը կարող եք փորձարկել նաեւ առօրյայում։ Ձեր ընկերներին , մ

Ցկյանս ուսումնազվարճություն

Մոլորակի փոփոխություններին համահունչ լինելու համար մենք ամեն րոպե ստիպված ենք կատարելագործել մեր մասնագիտական հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր ոլորտներում։ Այս ամենը կարծես մի անվերջ կրթական գործընթաց լինի , որին մասնակցում են բոլորը՝ անկախ տարիքից , ունակություններից եւ մասնագիտությունից։ Բոլորն անընդհատ սովորում են , եւ դա հրաշալի է։ Մեր հավերժ ուսումնական գործընթացը , սակայն , կարող է առավել արդյունավետ դառնալ , եթե այն համեմենք զվարճանքով։ Ուստի , մեծահասակների համար ոչ - ֆորմալ կրթական ծրագրեր մշակելիս եւ դրանք իրականացնելիս հաշվի առեք այս կարեւոր հանգամանքը։ Գտե՛ք Ձեր թիրախային խմբի համար ուսումնազվարճանքի ամենահարմար գործիքը եւ շարունակաբար կատարելագործեք այն։ Ինտերակտիվ ուսուցաղական թատրոնում մեր երկարատեւ փորձը ցույց է տալիս , որ զվարճանալու պատրաստակամության հարցում մեծահասակները երեխաներին որեւէ կերպ չեն զիջում։ Հավատացեք՝ ոչ ոք դեմ չէ զվարճանալ։ Պարզապես , հարկավոր է ստեղծել ուսումնազվարճանքի որակյալ ու գրավիչ հնարավորություններ:    Համատեղ

Սեփականության զգացողությունը՝ որպես ուսուցման կարեւոր բաղադրիչ

Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագիր եւ կարծում եք , որ Ձեր լսարանի գործը միայն սովորելն է , թերեւս , սխալվում եք։ Դուք վստահաբար ցանկանում եք , որ ուսուցանվողները հետաքրքրությամբ մասնակցեն ձեր ծրագրին եւ խանդավառությամբ յուրացնեն մատուցվող նյութը։ Իսկ մտածե՞լ եք նրանց դարձնել ձեր կողմից մշակված ուսուցողական ծրագրի « համասեփականատերեր » ։ Այլ կերպ ասած , ստեղծել միջավայր , ուր ուսուցանվողները կկարողանան մշակել իրենց իսկ ծրագիրը։  Բնականաբար , դուք բոլորից լավ եք տիրապետում նյութին ( դուք մասնագետ եք եւ դրանում կասկած չկա ), բայց այստեղ կարեւորը դա չէ։ Դուք ունեք ավելի կարեւոր խնդիր՝ նյութը հնարավորինս գրավիչ կերպով ձեր լսարանին փոխանցելը։ Հենց այս առիթով էլ հարկ է մտածել ուսուցանվողների շրջանում սեփականության զգացողություն առաջացնելու մասին։ Ինչպե՞ս՝ շատ պարզ , տվե՛ք նրանց ձեր ծրագրին մասնակցելու թեկուզ փոքրիկ հնարավորություն։ Թող նրանք զգան , որ իրենց մասնակցությունը կարեւոր է եւ կարող է ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։ Կյանքի տարբեր իրավիճակներում մենք