Skip to main content

Posts

Showing posts from January, 2018

Բացառելով ձանձրույթը ուսուցողական գործընթացում

Աշխարհի ամենաձանձրալի թատրոնի ամենաձանձրալի ներկայացումն անգամ ձանձրալի չի թվա , եթե դու այդ ներկայացման դերասաններից մեկն ես։ Ի տարբերություն ունկնդրի , մասնակցի կարգավիճակը ցանկացած գործընթացում մեզ մղում է ավելի ակտիվ կեցվածքի եւ բառացիորեն բացառում ձանձրույթը։ Իսկ ինչու՞ չկիրառել այս կարեւոր ու արդյունավետ սկզբունքը նաեւ Ձեր կրթական ծրագրերում։  1 Եկեք պատկերացնենք , որ ձեր ուսուցողական ծրագիրը , անկախ նրա ձեւաչափից ու տեւողությունից , մի յուրատեսակ գնացք է , որն իր « ուղեւորներին » մի կետից հասցնելու է մյուսը։ Որպես   « գնացքավար », դուք հնարավորություն ունեք « գնացքը » տանել այն միակ ճանապարհով , որը ձեզ քաջ ծանոթ է եւ որով անցել եք շատ անգամներ։ Սակայն , պատկերացրեք , թե որքան ավելի հետաքրքիր կլինի ընթացքը « ուղեւորների » համար , եթե ինչ - որ պահի « գնացքի » առջեւ բացվեն մի քանի ճանապարհներ եւ նրանք հնարավորություն ստանան ընտրել դրանցից մեկը ձեր փոխարեն։ Անհանգստանալու կարիք չկա՝   « գնացքը » միեւնույն է հասնելու է իր նպատակակետին , քանի որ բոլոր ճանապարհներն էլ ձեր

Ուսումնազվարճանքը՝ Ձեր ուսուցողական ծրագրերի հաջողության գրավական։

Երբ համադրում ենք տեղեկությունները կամ   տվյալները գրաֆիկական պատկերների հետ ,  ստացվում է ինֆոգրաֆիկա։ Համաձայնեք՝ շատ ավելի գրավիչ է մատուցվող նյութը ,  եթե այն ուղեկցվում է աչք շոյող համապատասխան պատկերներով։ Գրեթե նույն դերակատարումն ունեն նաեւ մանկական  ( ու ոչ միայն մանկական )  գրքերում հանդիպող նկարազարդումները։ Մինչ մենք կարդում ենք տեքստը ,  պատկերները մեր համար յուրատեսակ դիտողական ժամանց են ապահովում։ Հենց այս կարեւոր համադրումն է ցանկացած ուսումնազվարճանքի հիմքը։  Իսկ այժմ պատկերացրեք , որ Ձեր ձեռքին գտնվող գրքի նկարազարդումները քարացած չեն , եւ դուք հնարավորություն ունեք այնտեղ փոքրիկ կամ մեծ փոփոխություններ կատարել , իսկ երբեմն՝ անգամ ինքներդ հայտնվել այդ պատկերների մեջ , որպես ինչ - որ գործող անձ։ Չէ , սա բոլորովին էլ հեքիաթ չէ։ Խոսքը միեւնույն ուսումնազվարճանքի մասին է , սակայն արդեն ինտերակտիվ , այլ կերպ ասած՝ մասնակցային։ Հավանաբար կռահեցիք , որ տվյալ պարագայում զվարճանքի գործոնը ամենաքիչը կրկնապատկվում է։ Չէ՞ որ հիմա դուք էլ եք դրա մասնակիցը։ Ավելորդ է նշել ,