Երբ համադրում ենք տեղեկությունները կամ տվյալները գրաֆիկական պատկերների հետ, ստացվում է ինֆոգրաֆիկա։ Համաձայնեք՝ շատ ավելի գրավիչ է մատուցվող նյութը, եթե այն ուղեկցվում է աչք շոյող համապատասխան պատկերներով։ Գրեթե նույն դերակատարումն ունեն նաեւ մանկական (ու ոչ միայն մանկական) գրքերում հանդիպող նկարազարդումները։ Մինչ մենք կարդում ենք տեքստը, պատկերները մեր համար յուրատեսակ դիտողական ժամանց են ապահովում։ Հենց այս կարեւոր համադրումն է ցանկացած ուսումնազվարճանքի հիմքը։
Իսկ այժմ պատկերացրեք, որ Ձեր ձեռքին գտնվող գրքի նկարազարդումները քարացած չեն, եւ դուք հնարավորություն ունեք այնտեղ փոքրիկ կամ մեծ փոփոխություններ կատարել, իսկ երբեմն՝ անգամ ինքներդ հայտնվել այդ պատկերների մեջ, որպես ինչ-որ գործող անձ։ Չէ, սա բոլորովին էլ հեքիաթ չէ։ Խոսքը միեւնույն ուսումնազվարճանքի մասին է, սակայն արդեն ինտերակտիվ, այլ կերպ ասած՝ մասնակցային։ Հավանաբար կռահեցիք, որ տվյալ պարագայում զվարճանքի գործոնը ամենաքիչը կրկնապատկվում է։ Չէ՞ որ հիմա դուք էլ եք դրա մասնակիցը։ Ավելորդ է նշել, որ զուգահեռաբար մեծանում է նաեւ ուսուցողական գործոնի ազդեցությունը։

Սակայն, այս ամենը այդպես էլ կմնար մեր երեւակայության մեջ, եթե չլիներ այն հրաշալի միջոցը, որի
շնորհիվ մեր երեւակայական մասնակցությունը պատկերներին կարող է տեղափոխվել իրական
աշխարհ։ Խոսքը ինտերակտիվ թատրոնի մասին է։ Այս յուրատեսակ «գործիքի» միջոցով կարելի է
կյանքի կոչել ոչ միայն այս կամ այն պատկերը կամ ուսուցանել այս կամ այն թեմայի մասին, այլեւ
ամենակարեւորը՝ ապահովել Ձեր լսարանի անմիջական ու իրական մասնակցությունը ուսուցողական
գործընթացին։ Հենց սա էլ Ձեր ուսուցողական ծրագրերին կհաղորդի զվարճանքի բնույթ՝ դարձնելով
դրանք պարզապես անմոռանալի։
Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատարը «Փոփոխությունների թատրոնն» է, որը ավելի
քան 10 տարի պրոֆեսիոնալ մակարդակով իրականացնում է ուսումնազվարճանքի բազմաբնույթ
ծրագրեր։
Մեր մասին ավելին՝ այստեղ։
Մեր մասին ավելին՝ այստեղ։

Comments
Post a Comment