Skip to main content

Posts

Showing posts from February, 2019

Մասնակցության հրաշքը

Հիշու՞մ եք « Հնարամիտ գյուղացին » հայկական մուլտֆիլմը՝ մի թագավորի մասին , որը կորցրել էր բերանի համը ու զզվանքով ետ էր հրում ոսկե սկուտեղների վրա մատուցվող տարատեսակ ուտեստները։ ( Եթե չեք դիտել , ձեզ հարկավոր է ընդամենը 7 ր ոպե YouTube - ում ) ։ Ի վերջո , գյուղացիներից մեկը թագավորին առաջարկում է յուրատեսակ դեղատոմս՝ պատրաստել հացը սեփական ձեռքերով։ Թագավորը լսում է գյուղացուն ու քրտնաջան կերպով մասնակցում հացի պատրաստման բոլոր փուլերին՝ հնձում է ցորենի հասկերը , աղում ցորենը , կրում ալյուրի պարկերը եւ այլն։ Այս պարզ բանաձեւի շնորհիվ տեղի է ունենում հրաշք՝ թագավորը վերագտնում է բերանի համը։ Համոզված եմ , որ եթե թագավորը մասնակցեր թեկուզ միայն սերմը ցանելու գործին , նրա քիմքն այլեւս անտարբեր չէր լինի այդ հացի նկատմամբ։ Չէ՞ որ դա այն հացն է , որի ցորենի սերմը ցանել է անձամբ ինքը՝ թագավորը։ Իսկ եթե որեւէ մեկը փորձեր քննադատել հացը , թագավորն առաջինը կկանգներ նրա պաշտպանության դիրքերում։ Այս պարզ ու արդյունավետ սկզբունքը կարող եք փորձարկել նաեւ առօրյայում։ Ձեր ընկերներին , մ