Skip to main content

Posts

Ուսումնազվարճանքը՝ Ձեր ուսուցողական ծրագրերի հաջողության գրավական։

Երբ համադրում ենք տեղեկությունները կամ   տվյալները գրաֆիկական պատկերների հետ ,  ստացվում է ինֆոգրաֆիկա։ Համաձայնեք՝ շատ ավելի գրավիչ է մատուցվող նյութը ,  եթե այն ուղեկցվում է աչք շոյող համապատասխան պատկերներով։ Գրեթե նույն դերակատարումն ունեն նաեւ մանկական  ( ու ոչ միայն մանկական )  գրքերում հանդիպող նկարազարդումները։ Մինչ մենք կարդում ենք տեքստը ,  պատկերները մեր համար յուրատեսակ դիտողական ժամանց են ապահովում։ Հենց այս կարեւոր համադրումն է ցանկացած ուսումնազվարճանքի հիմքը։  Իսկ այժմ պատկերացրեք , որ Ձեր ձեռքին գտնվող գրքի նկարազարդումները քարացած չեն , եւ դուք հնարավորություն ունեք այնտեղ փոքրիկ կամ մեծ փոփոխություններ կատարել , իսկ երբեմն՝ անգամ ինքներդ հայտնվել այդ պատկերների մեջ , որպես ինչ - որ գործող անձ։ Չէ , սա բոլորովին էլ հեքիաթ չէ։ Խոսքը միեւնույն ուսումնազվարճանքի մասին է , սակայն արդեն ինտերակտիվ , այլ կերպ ասած՝ մասնակցային։ Հավանաբար կռահեցիք , որ տվյալ պարագայում զվարճանքի գործոնը ամենաքիչը կրկնապատկվում է։ Չէ՞ որ հիմա դուք էլ ե...