Skip to main content

Քաղաքացիական կրթություն՝ ինտերակտիվ ու շատ զվարճալի

Այսօրվա դպրոցականները մեր ներկա ու ապագա քաղաքացիներն են։ Շատ շուտով նրանք նույնպես իրավունք կստանան մասնակցել իրենց երկրի կառավարմանը՝ ընտրությունների միջոցով։ Սակայն որքանո՞վ են նրանք պատրաստ որպես ապագա ընտրողներ եւ գիտակցու՞մ են արդյոք այդ ամենի կարեւորությունը։ Եթե ցանկանում եք Ձեր աշակերտներին տալ գործնական գիտելիքներ այս ոլորտում, փորձեք Ձեր ուժերով բեմադրել մի փոքրիկ ինտերակտիվ ներկայացում, որտեղ երեխաների գլխավոր խնդիրը կլինի ժողովրդավարական ճանապարհով ընտրություն կատարելը։
 Ձեզ հարկավոր չէ բարդ կառուցվածք ունեցող ներկայացում։ Ազատ թողեք Ձեր երեւակայությունը եւ պարզապես ներկայացրեք երեխաների համար ծանոթ (նրանց հուզող) մի իրավիճակ կամ խնդիր, որը լուծելու համար առաջարկված մի քանի տարբերակներից հարկավոր է ընտրել միայն մեկը։ Բնականաբար, կընտրվի առավել շատ ձայներ ստացած տարբերակը։ Պատրաստեք պարզ ու գրավիչ քվեաթերթիկներ, որոնց միջոցով Ձեր աշակերտները կկատարեն իրենց ընտրությունը։

Մինչ ընտրություններին անցնելը, ներկայացրե՛ք առաջարկված բոլոր տարբերակների առավելություններն ու թերությունները։ Թող երեխաները մտածեն, քննարկեն ու կատարեն իրենց ընտրությունը։ Այնուհետեւ կազմակերպեք ձայների հաշվարկ։ Ապահովեք Ձեր լսարանի ակտիվ մասնակցությունը նաեւ այս փուլում։ Նույնիսկ եթե հաշվարկը երկար տեւի, նրանք չեն ձանձրանա, քանի որ իրենց կարեւոր ու պատասխանատու մասնակցությունն են ունեցել այդ գործում։

 
 Լսարանի մասնակցությունը կարեւոր է ցանկացած ուսուցողական գործընթացքում, առավել եւս քաղաքացիական կրթության ոլորտում։ Ահա թե ինչու է ինտերակտիվ թատրոնը շատ արդյունավետ նմանատիպ ուսուցողական ծրագրերի համատեքստում։ Այստեղ ամեն ինչ որոշում է հանդիսատեսը։

 

Comments

Popular posts from this blog

Սեփականության զգացողությունը՝ որպես ուսուցման կարեւոր բաղադրիչ

Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագիր եւ կարծում եք , որ Ձեր լսարանի գործը միայն սովորելն է , թերեւս , սխալվում եք։ Դուք վստահաբար ցանկանում եք , որ ուսուցանվողները հետաքրքրությամբ մասնակցեն ձեր ծրագրին եւ խանդավառությամբ յուրացնեն մատուցվող նյութը։ Իսկ մտածե՞լ եք նրանց դարձնել ձեր կողմից մշակված ուսուցողական ծրագրի « համասեփականատերեր » ։ Այլ կերպ ասած , ստեղծել միջավայր , ուր ուսուցանվողները կկարողանան մշակել իրենց իսկ ծրագիրը։  Բնականաբար , դուք բոլորից լավ եք տիրապետում նյութին ( դուք մասնագետ եք եւ դրանում կասկած չկա ), բայց այստեղ կարեւորը դա չէ։ Դուք ունեք ավելի կարեւոր խնդիր՝ նյութը հնարավորինս գրավիչ կերպով ձեր լսարանին փոխանցելը։ Հենց այս առիթով էլ հարկ է մտածել ուսուցանվողների շրջանում սեփականության զգացողություն առաջացնելու մասին։ Ինչպե՞ս՝ շատ պարզ , տվե՛ք նրանց ձեր ծրագրին մասնակցելու թեկուզ փոքրիկ հնարավորություն։ Թող նրանք զգան , որ իրենց մասնակցությունը կարեւոր է եւ կարող է ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։ Կյանքի տարբեր իրավիճակներում ...

Ոչ մի պարտադրանք

Ուսումնազվարճանքի ցանկացած ծրագրի հաջողություն մեծապես կախված է նրա մասնակցային բնույթից։ Ուսուցանվողների ակտիվ ու անմիջական մասնակցությունը ոչ միայն մեծացնում է զվարճանքի գործոնը , այլեւ առավել ազդեցիկ ու տպավորիչ դարձնում ուսուցանվող նյութը։ Ցավոք , մասնակցությունը երբեմն պարտադրվում է ուսուցանվողներին։ Այսպիսով , խախտվում է ուսումնազվարճանքի ամենակարեւոր օրենքներից մեկ՝ կամավորությունը։ Ուստի , եկեք մեկընդմիշտ հիշենք՝ պարտադրված ուսումնազվարճանքը այլեւս որեւէ կերպ ուսումնազվարճանք համարվել չի կարող։ Զվարճանքի որեւէ գործողություն դժվար է պատկերացնել եթե դա մեզ պարտադրված է։ Համաձայնեք՝ սպառնալիքի ներքո զվարճանալ գրեթե անհնար է։ Ուրեմն , եկե՛ք պարզապես զերծ մնանք այս կոպիտ մեթոդներից եւ փորձենք գտնել ավելի ստեղծագործ լուծումներ , որոնք անշուշտ ավելի դժվար են եւ ավելի մեծ ջանքեր են պահանջում։ Այսպիսով , ուսումնազվարճանքի ծրագրեր մշակելիս ուսուցանվողների կամավորական մասնակցությունը թող լինի Ձեր ամենակարեւոր սկզբունքը։ Դուք վստահաբար կգտնեք այնպիսի լուծումներ , որոնք իրենց գրավչո...

Բացառելով ձանձրույթը ուսուցողական գործընթացում

Աշխարհի ամենաձանձրալի թատրոնի ամենաձանձրալի ներկայացումն անգամ ձանձրալի չի թվա , եթե դու այդ ներկայացման դերասաններից մեկն ես։ Ի տարբերություն ունկնդրի , մասնակցի կարգավիճակը ցանկացած գործընթացում մեզ մղում է ավելի ակտիվ կեցվածքի եւ բառացիորեն բացառում ձանձրույթը։ Իսկ ինչու՞ չկիրառել այս կարեւոր ու արդյունավետ սկզբունքը նաեւ Ձեր կրթական ծրագրերում։  1 Եկեք պատկերացնենք , որ ձեր ուսուցողական ծրագիրը , անկախ նրա ձեւաչափից ու տեւողությունից , մի յուրատեսակ գնացք է , որն իր « ուղեւորներին » մի կետից հասցնելու է մյուսը։ Որպես   « գնացքավար », դուք հնարավորություն ունեք « գնացքը » տանել այն միակ ճանապարհով , որը ձեզ քաջ ծանոթ է եւ որով անցել եք շատ անգամներ։ Սակայն , պատկերացրեք , թե որքան ավելի հետաքրքիր կլինի ընթացքը « ուղեւորների » համար , եթե ինչ - որ պահի « գնացքի » առջեւ բացվեն մի քանի ճանապարհներ եւ նրանք հնարավորություն ստանան ընտրել դրանցից մեկը ձեր փոխարեն։ Անհանգստանալու կարիք չկա՝   « գնացքը » միեւնույն է հասնելու է իր նպատակակետին , քանի որ բոլոր ճանապա...