Skip to main content

Մի՛ խանգարեք, թող երեխաները «աղմկեն»

Լռություն, դասը սկսվում է։ Չենք զրուցում, չենք խոսում, այլ լուռ լսում ենք դասը։ Եթե ուզում եք ինչ-որ բան ասել, բարձրացնում եք ձեռքը եւ խոսում միայն թույլտվություն ստանալուց հետո։ Թերեւս, շատերիս ծանոթ իրավիճակ է։ Շատ դեպքերում հենց այսպես ենք պատկերացնում ուսումնական գործընթացը։ Իհարկե, լռությունը կարեւոր է, իսկ դասը սերտելու համար հարկավոր է կենտրոնանալ։ Սակայն, եթե որոշել եք իրականացնել ուսումնազվարճանքի ծրագիր եւ Ձեր դասը աշակերտների համար վերածել յուրատեսակ ուսումնական ժամանցի, մոռացե՛ք վերոնշյալ կանոնները։
Անկախ նրանից, թե ինչ բնույթի ուսումնազվարճանքի ծրագիր եք իրականացնում, հիշեք՝ այստեղ ամենից կարեւորը ուսուցանվողների ազատ ու անկաշկանդ շփումն է Ձեր եւ միմյանց հետ։ Եթե մտավախություն ունեք, որ աշակերտները կաղմկեն ու ոչինչ չի ստացվի, պարզապես փոխեք Ձեր մոտեցումը։ Կառուցեք հետաքրքիր, գրավիչ եւ մասնակցային ծրագիր, որին Ձեր աշակերտները կմասկացեն խանդավառությամբ։Եթե Ձեր ծրագիրն իսկապես հետաքրքիր է ու մասնակցային, դուք հաճելիորեն կզարմանաք՝ տեսնելով, թե որքան կառավարելի է աշակերտների «աղմուկը» (առանց որեւէ կոպիտ միջամտության)։ Այստեղ երեխաների ակտիվությունն ու «աղմուկը» Ձեր հաջողության գրավականն են։ Մնում է միայն աննկատ վերահսկել ծրագրի ընթացքը։
Վստահ եղեք, որ աշակերտները կգնահատեն Ձեր ջանքերը, իսկ դասը կլինի տպավորիչ։ Թատերային ուսումնազվարճանքի բազմաթիվ հաջողված օրինակներ կարելի է գտնել մեր նոր պորտֆոլիոյում՝ հետեւելով այս հղմանը։


Comments

Popular posts from this blog

Սեփականության զգացողությունը՝ որպես ուսուցման կարեւոր բաղադրիչ

Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագիր եւ կարծում եք , որ Ձեր լսարանի գործը միայն սովորելն է , թերեւս , սխալվում եք։ Դուք վստահաբար ցանկանում եք , որ ուսուցանվողները հետաքրքրությամբ մասնակցեն ձեր ծրագրին եւ խանդավառությամբ յուրացնեն մատուցվող նյութը։ Իսկ մտածե՞լ եք նրանց դարձնել ձեր կողմից մշակված ուսուցողական ծրագրի « համասեփականատերեր » ։ Այլ կերպ ասած , ստեղծել միջավայր , ուր ուսուցանվողները կկարողանան մշակել իրենց իսկ ծրագիրը։  Բնականաբար , դուք բոլորից լավ եք տիրապետում նյութին ( դուք մասնագետ եք եւ դրանում կասկած չկա ), բայց այստեղ կարեւորը դա չէ։ Դուք ունեք ավելի կարեւոր խնդիր՝ նյութը հնարավորինս գրավիչ կերպով ձեր լսարանին փոխանցելը։ Հենց այս առիթով էլ հարկ է մտածել ուսուցանվողների շրջանում սեփականության զգացողություն առաջացնելու մասին։ Ինչպե՞ս՝ շատ պարզ , տվե՛ք նրանց ձեր ծրագրին մասնակցելու թեկուզ փոքրիկ հնարավորություն։ Թող նրանք զգան , որ իրենց մասնակցությունը կարեւոր է եւ կարող է ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։ Կյանքի տարբեր իրավիճակներում ...

Ոչ մի պարտադրանք

Ուսումնազվարճանքի ցանկացած ծրագրի հաջողություն մեծապես կախված է նրա մասնակցային բնույթից։ Ուսուցանվողների ակտիվ ու անմիջական մասնակցությունը ոչ միայն մեծացնում է զվարճանքի գործոնը , այլեւ առավել ազդեցիկ ու տպավորիչ դարձնում ուսուցանվող նյութը։ Ցավոք , մասնակցությունը երբեմն պարտադրվում է ուսուցանվողներին։ Այսպիսով , խախտվում է ուսումնազվարճանքի ամենակարեւոր օրենքներից մեկ՝ կամավորությունը։ Ուստի , եկեք մեկընդմիշտ հիշենք՝ պարտադրված ուսումնազվարճանքը այլեւս որեւէ կերպ ուսումնազվարճանք համարվել չի կարող։ Զվարճանքի որեւէ գործողություն դժվար է պատկերացնել եթե դա մեզ պարտադրված է։ Համաձայնեք՝ սպառնալիքի ներքո զվարճանալ գրեթե անհնար է։ Ուրեմն , եկե՛ք պարզապես զերծ մնանք այս կոպիտ մեթոդներից եւ փորձենք գտնել ավելի ստեղծագործ լուծումներ , որոնք անշուշտ ավելի դժվար են եւ ավելի մեծ ջանքեր են պահանջում։ Այսպիսով , ուսումնազվարճանքի ծրագրեր մշակելիս ուսուցանվողների կամավորական մասնակցությունը թող լինի Ձեր ամենակարեւոր սկզբունքը։ Դուք վստահաբար կգտնեք այնպիսի լուծումներ , որոնք իրենց գրավչո...

Բացառելով ձանձրույթը ուսուցողական գործընթացում

Աշխարհի ամենաձանձրալի թատրոնի ամենաձանձրալի ներկայացումն անգամ ձանձրալի չի թվա , եթե դու այդ ներկայացման դերասաններից մեկն ես։ Ի տարբերություն ունկնդրի , մասնակցի կարգավիճակը ցանկացած գործընթացում մեզ մղում է ավելի ակտիվ կեցվածքի եւ բառացիորեն բացառում ձանձրույթը։ Իսկ ինչու՞ չկիրառել այս կարեւոր ու արդյունավետ սկզբունքը նաեւ Ձեր կրթական ծրագրերում։  1 Եկեք պատկերացնենք , որ ձեր ուսուցողական ծրագիրը , անկախ նրա ձեւաչափից ու տեւողությունից , մի յուրատեսակ գնացք է , որն իր « ուղեւորներին » մի կետից հասցնելու է մյուսը։ Որպես   « գնացքավար », դուք հնարավորություն ունեք « գնացքը » տանել այն միակ ճանապարհով , որը ձեզ քաջ ծանոթ է եւ որով անցել եք շատ անգամներ։ Սակայն , պատկերացրեք , թե որքան ավելի հետաքրքիր կլինի ընթացքը « ուղեւորների » համար , եթե ինչ - որ պահի « գնացքի » առջեւ բացվեն մի քանի ճանապարհներ եւ նրանք հնարավորություն ստանան ընտրել դրանցից մեկը ձեր փոխարեն։ Անհանգստանալու կարիք չկա՝   « գնացքը » միեւնույն է հասնելու է իր նպատակակետին , քանի որ բոլոր ճանապա...