Skip to main content

Posts

Մի՛ խանգարեք, թող երեխաները «աղմկեն»

Լռություն , դասը սկսվում է։ Չենք զրուցում , չենք խոսում , այլ լուռ լսում ենք դասը։ Եթե ուզում եք ինչ - որ բան ասել , բարձրացնում եք ձեռքը եւ խոսում միայն թույլտվություն ստանալուց հետո։ Թերեւս , շատերիս ծանոթ իրավիճակ է։ Շատ դեպքերում հենց այսպես ենք պատկերացնում ուսումնական գործընթացը։ Իհարկե , լռությունը կարեւոր է , իսկ դասը սերտելու համար հարկավոր է կենտրոնանալ։ Սակայն , եթե որոշել եք իրականացնել ուսումնազվարճանքի ծրագիր եւ Ձեր դասը աշակերտների համար վերածել յուրատեսակ ուսումնական ժամանցի , մոռացե՛ք վերոնշյալ կանոնները։ Անկախ նրանից , թե ինչ բնույթի ուսումնազվարճանքի ծրագիր եք իրականացնում , հիշեք՝ այստեղ ամենից կարեւորը ուսուցանվողների ազատ ու անկաշկանդ շփումն է Ձեր եւ միմյանց հետ։ Եթե մտավախություն ունեք , որ աշակերտները կաղմկեն ու ոչինչ չի ստացվի , պարզապես փոխեք Ձեր մոտեցումը։ Կառուցեք հետաքրքիր , գրավիչ եւ մասնակցային ծրագիր , որին Ձեր աշակերտները կմասկացեն խանդավառությամբ։ Եթե Ձեր ծրագիրն իսկապես հետաքրքիր է ու մասնակցային , դուք հաճելիորեն կզարմանաք՝ տեսնելով , թե որքան...

Քաղաքացիական կրթություն՝ ինտերակտիվ ու շատ զվարճալի

Այսօրվա դպրոցականները մեր ներկա ու ապագա քաղաքացիներն են։ Շատ շուտով նրանք նույնպես իրավունք կստանան մասնակցել իրենց երկրի կառավարմանը՝ ընտրությունների միջոցով։ Սակայն որքանո՞վ են նրանք պատրաստ որպես ապագա ընտրողներ եւ գիտակցու՞մ են արդյոք այդ ամենի կարեւորությունը։ Եթե ցանկանում եք Ձեր աշակերտներին տալ գործնական գիտելիքներ այս ոլորտում , փորձեք Ձեր ուժերով բեմադրել մի փոքրիկ ինտերակտիվ ներկայացում , որտեղ երեխաների գլխավոր խնդիրը կլինի ժողովրդավարական ճանապարհով ընտրություն կատարելը։   Ձեզ հարկավոր չէ բարդ կառուցվածք ունեցող ներկայացում։ Ազատ թողեք Ձեր երեւակայությունը եւ պարզապես ներկայացրեք երեխաների համար ծանոթ ( նրանց հուզող ) մի իրավիճակ կամ խնդիր , որը լուծելու համար առաջարկված մի քանի տարբերակներից հարկավոր է ընտրել միայն մեկը։ Բնականաբար , կընտրվի առավել շատ ձայներ ստացած տարբերակը։ Պատրաստեք պարզ ու գրավիչ քվեաթերթիկներ , որոնց միջոցով Ձեր աշակերտները կկատարեն իրենց ընտրությունը։ Մինչ ընտրություններին անցնելը , ներկայացրե՛ք առաջարկված բոլոր տարբերակների առավել...

Թատերային պայմանականությունը՝ ի օգուտ Ձեր կրթական ծրագրի

Մենք հիանալի գիտակցում ենք ,  թե որքան կարեւոր է գործնական գիտելիքի դերը ուսուցողական գործընթացում ,  սակայն ,  միշտ չէ ,  որ կարողանում ենք մեր լսարանին տալ նման ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն։ Այնինչ ,  շատ հաճախ մենք պարզապես մոռանում ենք ,  որ այդ հնարավորությունը գրեթե միշտ առկա է։ Չէ՞ որ հանձինս մեր լսարանի ,  մենք ունենք մի հրաշալի սիրողական թատերախումբ։ Մեր կյանքի տարբեր դրվագներ կարող են լինել որքան իրական ,  նույնքան էլ՝ պայմանական։ Այդ թվում նաեւ՝ Ձեր ուսուցողական ծրագրին առնչվող որեւէ դրվագ։ Եկեք պատկերացնենք ,  որ այդ դրվագը փոքրիկ բեմականացում է ,  որի դերասանները հենց Ձեր լսարանի անդամներն են։ Նրանք ներկայացնում են իրավիճակը ,  իսկ այնուհետեւ խրախուսում մյուսներին ներգրավվել գործողություններին։ Այսպիսով՝ փոքրիկ բեմականացումը վերածվում է գործնական կրթական հարթակի։ Թատերային պայմանականությունը ,  որպես Ձեր ուսուցողական ծրագրի կարեւոր յուրահատկություն ,  ունի մի շարք առավելություններ։ Այստեղ չկա...

Սեփականության զգացողությունը՝ որպես ուսուցման կարեւոր բաղադրիչ

Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագիր եւ կարծում եք , որ Ձեր լսարանի գործը միայն սովորելն է , թերեւս , սխալվում եք։ Դուք վստահաբար ցանկանում եք , որ ուսուցանվողները հետաքրքրությամբ մասնակցեն ձեր ծրագրին եւ խանդավառությամբ յուրացնեն մատուցվող նյութը։ Իսկ մտածե՞լ եք նրանց դարձնել ձեր կողմից մշակված ուսուցողական ծրագրի « համասեփականատերեր » ։ Այլ կերպ ասած , ստեղծել միջավայր , ուր ուսուցանվողները կկարողանան մշակել իրենց իսկ ծրագիրը։  Բնականաբար , դուք բոլորից լավ եք տիրապետում նյութին ( դուք մասնագետ եք եւ դրանում կասկած չկա ), բայց այստեղ կարեւորը դա չէ։ Դուք ունեք ավելի կարեւոր խնդիր՝ նյութը հնարավորինս գրավիչ կերպով ձեր լսարանին փոխանցելը։ Հենց այս առիթով էլ հարկ է մտածել ուսուցանվողների շրջանում սեփականության զգացողություն առաջացնելու մասին։ Ինչպե՞ս՝ շատ պարզ , տվե՛ք նրանց ձեր ծրագրին մասնակցելու թեկուզ փոքրիկ հնարավորություն։ Թող նրանք զգան , որ իրենց մասնակցությունը կարեւոր է եւ կարող է ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։ Կյանքի տարբեր իրավիճակներում ...

Բացառելով ձանձրույթը ուսուցողական գործընթացում

Աշխարհի ամենաձանձրալի թատրոնի ամենաձանձրալի ներկայացումն անգամ ձանձրալի չի թվա , եթե դու այդ ներկայացման դերասաններից մեկն ես։ Ի տարբերություն ունկնդրի , մասնակցի կարգավիճակը ցանկացած գործընթացում մեզ մղում է ավելի ակտիվ կեցվածքի եւ բառացիորեն բացառում ձանձրույթը։ Իսկ ինչու՞ չկիրառել այս կարեւոր ու արդյունավետ սկզբունքը նաեւ Ձեր կրթական ծրագրերում։  1 Եկեք պատկերացնենք , որ ձեր ուսուցողական ծրագիրը , անկախ նրա ձեւաչափից ու տեւողությունից , մի յուրատեսակ գնացք է , որն իր « ուղեւորներին » մի կետից հասցնելու է մյուսը։ Որպես   « գնացքավար », դուք հնարավորություն ունեք « գնացքը » տանել այն միակ ճանապարհով , որը ձեզ քաջ ծանոթ է եւ որով անցել եք շատ անգամներ։ Սակայն , պատկերացրեք , թե որքան ավելի հետաքրքիր կլինի ընթացքը « ուղեւորների » համար , եթե ինչ - որ պահի « գնացքի » առջեւ բացվեն մի քանի ճանապարհներ եւ նրանք հնարավորություն ստանան ընտրել դրանցից մեկը ձեր փոխարեն։ Անհանգստանալու կարիք չկա՝   « գնացքը » միեւնույն է հասնելու է իր նպատակակետին , քանի որ բոլոր ճանապա...

Ուսումնազվարճանքը՝ Ձեր ուսուցողական ծրագրերի հաջողության գրավական։

Երբ համադրում ենք տեղեկությունները կամ   տվյալները գրաֆիկական պատկերների հետ ,  ստացվում է ինֆոգրաֆիկա։ Համաձայնեք՝ շատ ավելի գրավիչ է մատուցվող նյութը ,  եթե այն ուղեկցվում է աչք շոյող համապատասխան պատկերներով։ Գրեթե նույն դերակատարումն ունեն նաեւ մանկական  ( ու ոչ միայն մանկական )  գրքերում հանդիպող նկարազարդումները։ Մինչ մենք կարդում ենք տեքստը ,  պատկերները մեր համար յուրատեսակ դիտողական ժամանց են ապահովում։ Հենց այս կարեւոր համադրումն է ցանկացած ուսումնազվարճանքի հիմքը։  Իսկ այժմ պատկերացրեք , որ Ձեր ձեռքին գտնվող գրքի նկարազարդումները քարացած չեն , եւ դուք հնարավորություն ունեք այնտեղ փոքրիկ կամ մեծ փոփոխություններ կատարել , իսկ երբեմն՝ անգամ ինքներդ հայտնվել այդ պատկերների մեջ , որպես ինչ - որ գործող անձ։ Չէ , սա բոլորովին էլ հեքիաթ չէ։ Խոսքը միեւնույն ուսումնազվարճանքի մասին է , սակայն արդեն ինտերակտիվ , այլ կերպ ասած՝ մասնակցային։ Հավանաբար կռահեցիք , որ տվյալ պարագայում զվարճանքի գործոնը ամենաքիչը կրկնապատկվում է։ Չէ՞ որ հիմա դուք էլ ե...