Skip to main content

Posts

Մասնակցության հրաշքը

Recent posts

Ցկյանս ուսումնազվարճություն

Մոլորակի փոփոխություններին համահունչ լինելու համար մենք ամեն րոպե ստիպված ենք կատարելագործել մեր մասնագիտական հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ տարբեր ոլորտներում։ Այս ամենը կարծես մի անվերջ կրթական գործընթաց լինի , որին մասնակցում են բոլորը՝ անկախ տարիքից , ունակություններից եւ մասնագիտությունից։ Բոլորն անընդհատ սովորում են , եւ դա հրաշալի է։ Մեր հավերժ ուսումնական գործընթացը , սակայն , կարող է առավել արդյունավետ դառնալ , եթե այն համեմենք զվարճանքով։ Ուստի , մեծահասակների համար ոչ - ֆորմալ կրթական ծրագրեր մշակելիս եւ դրանք իրականացնելիս հաշվի առեք այս կարեւոր հանգամանքը։ Գտե՛ք Ձեր թիրախային խմբի համար ուսումնազվարճանքի ամենահարմար գործիքը եւ շարունակաբար կատարելագործեք այն։ Ինտերակտիվ ուսուցաղական թատրոնում մեր երկարատեւ փորձը ցույց է տալիս , որ զվարճանալու պատրաստակամության հարցում մեծահասակները երեխաներին որեւէ կերպ չեն զիջում։ Հավատացեք՝ ոչ ոք դեմ չէ զվարճանալ։ Պարզապես , հարկավոր է ստեղծել ուսումնազվարճանքի որակյալ ու գրավիչ հնարավորություններ:    Համատեղ

Ամրապնդում ենք գիտելիքը խաղագրքի միջոցով

Թատերային ուսումնազվարճանքի արդյունքում ստացված գիտելիքը հարկավոր է նմանատիպ մեթոդների կիրառմամբ ամրապնդել։ Իսկ ի՞նչը կարող է անել դա ավելի լավ , եթե ոչ խաղագիրքը՝ ուսումնազվարճանքի մեկ այլ՝ շատ արդյունավետ գործիք։ Պատկերացրեք՝ հանդիսականներին արդեն ծանոթ կերպարներն ու իրավիճակները՝ հիմա էլ՝ տպագիր տարբերակով։ Ներկայացման ավարտից հետո երեխաները գուցե այլեւս հնարավորություն չունենան իրենց սիրելի կերպարներին հանդիպելու , սակայն խաղագրքում պատկերված հերոսները դեռ երկար կմնան նրանց հետ։ Հմտորեն կազմված , գրավիչ ձեւավորմամբ խաղագիրքը անտարբեր չի թողնի որեւէ ընթերցողի։ Խաղերի առկայությունն էլ յուրաքանչյուր ընթերցողի կտա մասնակցելու հնարավորություն։  Այսպիսով՝ ներկայացման հերոսների հետ շփումը կշարունակվի անգամ ներկայացման ավարտից հետո։ Գիտելիքի ամրապնդման այս ինքնատիպ մեթոդը  « Փոփոխությունների թատրոնը »  հաջողությամբ կիրառում է քաղաքացիական կրթությանը նվիրված իր ուսուցողական թատերային ծրագրի շրջանակներում։ Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագրեր, փորձե՛ք ուսուց

Ոչ մի պարտադրանք

Ուսումնազվարճանքի ցանկացած ծրագրի հաջողություն մեծապես կախված է նրա մասնակցային բնույթից։ Ուսուցանվողների ակտիվ ու անմիջական մասնակցությունը ոչ միայն մեծացնում է զվարճանքի գործոնը , այլեւ առավել ազդեցիկ ու տպավորիչ դարձնում ուսուցանվող նյութը։ Ցավոք , մասնակցությունը երբեմն պարտադրվում է ուսուցանվողներին։ Այսպիսով , խախտվում է ուսումնազվարճանքի ամենակարեւոր օրենքներից մեկ՝ կամավորությունը։ Ուստի , եկեք մեկընդմիշտ հիշենք՝ պարտադրված ուսումնազվարճանքը այլեւս որեւէ կերպ ուսումնազվարճանք համարվել չի կարող։ Զվարճանքի որեւէ գործողություն դժվար է պատկերացնել եթե դա մեզ պարտադրված է։ Համաձայնեք՝ սպառնալիքի ներքո զվարճանալ գրեթե անհնար է։ Ուրեմն , եկե՛ք պարզապես զերծ մնանք այս կոպիտ մեթոդներից եւ փորձենք գտնել ավելի ստեղծագործ լուծումներ , որոնք անշուշտ ավելի դժվար են եւ ավելի մեծ ջանքեր են պահանջում։ Այսպիսով , ուսումնազվարճանքի ծրագրեր մշակելիս ուսուցանվողների կամավորական մասնակցությունը թող լինի Ձեր ամենակարեւոր սկզբունքը։ Դուք վստահաբար կգտնեք այնպիսի լուծումներ , որոնք իրենց գրավչո

Խաղը՝ ոչ ֆորմալ կրթության արդյունավետ գործիք

Եկեք պատկերացնենք այն պահը , երբ տնային աշխատանքներն ավարտելուց հետո երեխան իր ընկերների հետ խաղալու եւ զվարճանալու հնարավորություն է ստանում։ Ինչպիսի՜ երջանկություն։ Խանդավառության հզոր ալիք՝ դրական էներգիայի մի ամբողջ պաշար , որ սպառվում է բակային կամ թվային խաղերի միջոցով։ Իսկ այդ ընթացքում կրթական գործընթացը հաճախ դադար է առնում՝ սպասելով իր ժամին։ Ժամը շուտով գալիս է , սակայն խանդավառության ալիքը , ավաղ , արդեն նույնը չէ։ Գաղտնիք չէ , որ երեխաներից կարելի է շատ բան սովորել , այդ թվում սովորել , թե ինչն է նրանց զվարճացնում եւ ինչ խաղեր են նրանք սիրում ու խաղում։ Մասնագիտական աչքով զննեք նրանց այն պահերին, երբ նրանք խաղում են , երբ զվարճանում են , երբ անում են այն , ինչը նրանց պարտադրված չէ։ Հմտորեն ներդնելով այդ խաղերից որոշ տարրեր Ձեր կրթական ծրագրում , դուք ոչ միայն հաճելի անակնկալ կմատուցեք ուսուցանվողներին , այլեւ առավել ցանկալի ու արդյունավետ կդարձնեք Ձեր ծրագիրը։ Հավատացեք՝ երեխաները , ինչպես նաեւ մեծահասակները , պատրաստ են զվարճանալ ցանկացած պահի։ Բոլորովին պարտադիր

Ուսուցանվողները՝ ակտիվ գործընկերներ

Ֆուտբոլային խաղերին հետեւել սիրում են շատերը , սակայն , հետաքրքրությունն ու եռանդը բազմապատկվում են , երբ խաղին հետեւողները նախապես խաղադրույք են կատարում այս կամ այն թիմի օգտին։ Առաջին հայացքից՝ պատճառը միայն գումար վաստակելու հեռանկարն է։ Իրականում՝ ոչ։ Կատարելով խաղադրույք՝ տվյալ անձինք ուղղակի վերածվում են այդ ֆուտբոլային հանդիպման յուրատեսակ մասնակիցների։ Այդ իրադարձությունը նրանց համար դառնում է շատ ավելի հետաքրքիր , անգամ եթե իրենց նախընտրելի թիմը պարտվի։ Նրանք այժմ մասնակցում են , ի տարբերություն մյուսների , ովքեր պարզապես դիտում են խաղը։ Ուրեմն , եկեք մասնակցության այս կախարդական ուժը օգտագործենք նաեւ մեր ուսումնազվարճանքի ծրագրերում։  Այսպիսով , եթե ցանկանում եք կրթությունը համատեղել զվարճանքի հետ՝ դարձնելով այն առավել ազդեցիկ ու ժամանցային , հիշեք՝ սովորողները Ձեր կրթական ծրագրի պասիվ թիրախները չեն։ Նրանց ակտիվ մասնակցությունը ուսումնազվարճանքի առանցքն է։ Մտածե՛ք ու կգտնեք բազմաթիվ նորարարական ճանապարհներ Ձեր աշակերտներին , ուսանողներին եւ բոլոր մյուս ուսուցանվողներին

Հզոր հույզերի ուժը...

Արվեստի գործերը մեզ հաճախ ստիպում են ապրումակցել՝ վերապրել հերոսների հոգեվիճակը եւ հույզերը։ Բացառություն չէ նաեւ թատրոնը։ Այն ստիպում է մեզ հիանալ , զվարճանալ , հուզվել , կարեկցել , մի խոսքով՝ ապրել մեզ անծանոթ , երբեմն անգամ անիրական կերպարների , օրինակ՝ տիկնիկների կյանքով։ Մեր հույզերը , սակայն , որեւէ կերպ ազդեցություն չեն ունենում ցուցադրվող գործողությունների վրա։ Այնտեղ ամեն ինչ նախապես որոշված է։ Ինչ - որ մեկը մեզնից առաջ արդեն կանխորոշել է հերոսների ճակատագիրը՝ թողնելով մեզ միայնակ մեր ապրումների ու մտորումների հետ։   Վաղուց հայտնի է , որ մարդիկ այնքան էլ լավ չեն հիշում այս կամ այն իրադարձության , ինչ - որ մեկի խոսքի կամ արարքի մանրամասները , սակայն հրաշալի հիշում են այն հույզերը , որ ունեցել են տվյալ պահին։ Հույզերը հզոր են , իսկ դրանք թաքցնելը ՝ երբեմն՝ անհնար։ Հույզերն արտահայտել նշանակում է ակամա մասնակցել իրավիճակին։ Մասնակցությունն էլ , իր հերթին , ենթադրում է որոշակի ներդրում՝ որեւէ խոսք կամ գործողություն , որը ստեղծված իրավիճակը կտանի մեկ այլ հանգուցալուծման։ Հ

Մի՛ խանգարեք, թող երեխաները «աղմկեն»

Լռություն , դասը սկսվում է։ Չենք զրուցում , չենք խոսում , այլ լուռ լսում ենք դասը։ Եթե ուզում եք ինչ - որ բան ասել , բարձրացնում եք ձեռքը եւ խոսում միայն թույլտվություն ստանալուց հետո։ Թերեւս , շատերիս ծանոթ իրավիճակ է։ Շատ դեպքերում հենց այսպես ենք պատկերացնում ուսումնական գործընթացը։ Իհարկե , լռությունը կարեւոր է , իսկ դասը սերտելու համար հարկավոր է կենտրոնանալ։ Սակայն , եթե որոշել եք իրականացնել ուսումնազվարճանքի ծրագիր եւ Ձեր դասը աշակերտների համար վերածել յուրատեսակ ուսումնական ժամանցի , մոռացե՛ք վերոնշյալ կանոնները։ Անկախ նրանից , թե ինչ բնույթի ուսումնազվարճանքի ծրագիր եք իրականացնում , հիշեք՝ այստեղ ամենից կարեւորը ուսուցանվողների ազատ ու անկաշկանդ շփումն է Ձեր եւ միմյանց հետ։ Եթե մտավախություն ունեք , որ աշակերտները կաղմկեն ու ոչինչ չի ստացվի , պարզապես փոխեք Ձեր մոտեցումը։ Կառուցեք հետաքրքիր , գրավիչ եւ մասնակցային ծրագիր , որին Ձեր աշակերտները կմասկացեն խանդավառությամբ։ Եթե Ձեր ծրագիրն իսկապես հետաքրքիր է ու մասնակցային , դուք հաճելիորեն կզարմանաք՝ տեսնելով , թե որքան

Քաղաքացիական կրթություն՝ ինտերակտիվ ու շատ զվարճալի

Այսօրվա դպրոցականները մեր ներկա ու ապագա քաղաքացիներն են։ Շատ շուտով նրանք նույնպես իրավունք կստանան մասնակցել իրենց երկրի կառավարմանը՝ ընտրությունների միջոցով։ Սակայն որքանո՞վ են նրանք պատրաստ որպես ապագա ընտրողներ եւ գիտակցու՞մ են արդյոք այդ ամենի կարեւորությունը։ Եթե ցանկանում եք Ձեր աշակերտներին տալ գործնական գիտելիքներ այս ոլորտում , փորձեք Ձեր ուժերով բեմադրել մի փոքրիկ ինտերակտիվ ներկայացում , որտեղ երեխաների գլխավոր խնդիրը կլինի ժողովրդավարական ճանապարհով ընտրություն կատարելը։   Ձեզ հարկավոր չէ բարդ կառուցվածք ունեցող ներկայացում։ Ազատ թողեք Ձեր երեւակայությունը եւ պարզապես ներկայացրեք երեխաների համար ծանոթ ( նրանց հուզող ) մի իրավիճակ կամ խնդիր , որը լուծելու համար առաջարկված մի քանի տարբերակներից հարկավոր է ընտրել միայն մեկը։ Բնականաբար , կընտրվի առավել շատ ձայներ ստացած տարբերակը։ Պատրաստեք պարզ ու գրավիչ քվեաթերթիկներ , որոնց միջոցով Ձեր աշակերտները կկատարեն իրենց ընտրությունը։ Մինչ ընտրություններին անցնելը , ներկայացրե՛ք առաջարկված բոլոր տարբերակների առավելությ

Թատերային պայմանականությունը՝ ի օգուտ Ձեր կրթական ծրագրի

Մենք հիանալի գիտակցում ենք ,  թե որքան կարեւոր է գործնական գիտելիքի դերը ուսուցողական գործընթացում ,  սակայն ,  միշտ չէ ,  որ կարողանում ենք մեր լսարանին տալ նման ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն։ Այնինչ ,  շատ հաճախ մենք պարզապես մոռանում ենք ,  որ այդ հնարավորությունը գրեթե միշտ առկա է։ Չէ՞ որ հանձինս մեր լսարանի ,  մենք ունենք մի հրաշալի սիրողական թատերախումբ։ Մեր կյանքի տարբեր դրվագներ կարող են լինել որքան իրական ,  նույնքան էլ՝ պայմանական։ Այդ թվում նաեւ՝ Ձեր ուսուցողական ծրագրին առնչվող որեւէ դրվագ։ Եկեք պատկերացնենք ,  որ այդ դրվագը փոքրիկ բեմականացում է ,  որի դերասանները հենց Ձեր լսարանի անդամներն են։ Նրանք ներկայացնում են իրավիճակը ,  իսկ այնուհետեւ խրախուսում մյուսներին ներգրավվել գործողություններին։ Այսպիսով՝ փոքրիկ բեմականացումը վերածվում է գործնական կրթական հարթակի։ Թատերային պայմանականությունը ,  որպես Ձեր ուսուցողական ծրագրի կարեւոր յուրահատկություն ,  ունի մի շարք առավելություններ։ Այստեղ չկան իրական մեղավորներ ու անմեղներ ,  նույնիսկ դժվարին իրավիճակները

Սեփականության զգացողությունը՝ որպես ուսուցման կարեւոր բաղադրիչ

Եթե իրականացնում եք ուսուցողական բնույթի ծրագիր եւ կարծում եք , որ Ձեր լսարանի գործը միայն սովորելն է , թերեւս , սխալվում եք։ Դուք վստահաբար ցանկանում եք , որ ուսուցանվողները հետաքրքրությամբ մասնակցեն ձեր ծրագրին եւ խանդավառությամբ յուրացնեն մատուցվող նյութը։ Իսկ մտածե՞լ եք նրանց դարձնել ձեր կողմից մշակված ուսուցողական ծրագրի « համասեփականատերեր » ։ Այլ կերպ ասած , ստեղծել միջավայր , ուր ուսուցանվողները կկարողանան մշակել իրենց իսկ ծրագիրը։  Բնականաբար , դուք բոլորից լավ եք տիրապետում նյութին ( դուք մասնագետ եք եւ դրանում կասկած չկա ), բայց այստեղ կարեւորը դա չէ։ Դուք ունեք ավելի կարեւոր խնդիր՝ նյութը հնարավորինս գրավիչ կերպով ձեր լսարանին փոխանցելը։ Հենց այս առիթով էլ հարկ է մտածել ուսուցանվողների շրջանում սեփականության զգացողություն առաջացնելու մասին։ Ինչպե՞ս՝ շատ պարզ , տվե՛ք նրանց ձեր ծրագրին մասնակցելու թեկուզ փոքրիկ հնարավորություն։ Թող նրանք զգան , որ իրենց մասնակցությունը կարեւոր է եւ կարող է ազդեցություն ունենալ ծրագրի ընթացքի վրա։ Կյանքի տարբեր իրավիճակներում մենք

Բացառելով ձանձրույթը ուսուցողական գործընթացում

Աշխարհի ամենաձանձրալի թատրոնի ամենաձանձրալի ներկայացումն անգամ ձանձրալի չի թվա , եթե դու այդ ներկայացման դերասաններից մեկն ես։ Ի տարբերություն ունկնդրի , մասնակցի կարգավիճակը ցանկացած գործընթացում մեզ մղում է ավելի ակտիվ կեցվածքի եւ բառացիորեն բացառում ձանձրույթը։ Իսկ ինչու՞ չկիրառել այս կարեւոր ու արդյունավետ սկզբունքը նաեւ Ձեր կրթական ծրագրերում։  1 Եկեք պատկերացնենք , որ ձեր ուսուցողական ծրագիրը , անկախ նրա ձեւաչափից ու տեւողությունից , մի յուրատեսակ գնացք է , որն իր « ուղեւորներին » մի կետից հասցնելու է մյուսը։ Որպես   « գնացքավար », դուք հնարավորություն ունեք « գնացքը » տանել այն միակ ճանապարհով , որը ձեզ քաջ ծանոթ է եւ որով անցել եք շատ անգամներ։ Սակայն , պատկերացրեք , թե որքան ավելի հետաքրքիր կլինի ընթացքը « ուղեւորների » համար , եթե ինչ - որ պահի « գնացքի » առջեւ բացվեն մի քանի ճանապարհներ եւ նրանք հնարավորություն ստանան ընտրել դրանցից մեկը ձեր փոխարեն։ Անհանգստանալու կարիք չկա՝   « գնացքը » միեւնույն է հասնելու է իր նպատակակետին , քանի որ բոլոր ճանապարհներն էլ ձեր